ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ի հեճուկս ՔՊ-ական ողորմելիների

Ի հեճուկս ՔՊ-ական ողորմելիների
26.12.2022 | 08:24

Նայում եմ Արցախի հանրահավաքը, լսում բանախոսներին ու հիանում։ Իսկապես ուրիշ է արցախցու ոգին՝ ազատատենչ, չընկվճվող, պայքարող։ Երանի ողջ հայ ժողովուրդն ունենար արցախցու ոգին։


Ցավոք, այդպես չէ։ Մի կողմից՝ արցախցու հզոր ոգին, մյուս կողմից՝ անհայրենիք, նյութապաշտ, թշնամուն քծնող ՔՊ-ականներ և Հայաստանի անտարբեր ժողովուրդ։
Համոզված եմ՝ Արցախն իր պայքարով փրկելու է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը՝ ի հեճուկս ՔՊ-ական ողորմելիների։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 14071

Մեկնաբանություններ